Սոթքում վերջին դեպքերն իրենց նշանակությամբ շատ ավելի թեթև կշիռ ունեին, քան նրանք, որ տեղի են ունեցել մեկ տարի առաջ, մի քանի ամիս առաջ, որտեղ ակնհայտ էր, որ ՀԱՊԿ-ը պարտավոր էր կոնկրետ քայլեր ձեռնարկելու, բայց չարեց: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պյմանագիր» խմբակցության պատգամվոր Հովիկ Աղազարյանը:
«ՀԱՊԿ-ը փաստորեն իր դերակատարությունը անհրաժեշտ մակարդակով չի կատարում: Իհարկե, սա միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն գտնվում է պատերազմական գործողությունների մեջ: Եթե մեր հնարավորությունները ներում է, մենք պետք է անենք նույնիսկ անհնարը, որ կարողանանք ինքներս մեզ պաշտպանել»,-ընդգծեց Աղազարյանը:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ կարծես Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից, ՔՊ-ի պատգամավորն ասաց. «Մի օր չի լինի, թե մի քանի ամսով չի լինի, թե ընդհանրապես չի լինի, միշտ էլ հնարավոր են այդպիսի իրավիճակներ, ինչպես պատմությունն է ասում: Հետևաբար, ես չեմ բացառում նմանատիպ հանգամանքը, մենք պետք է ամեն ինչին պատրաստ լինենք»:










































