Սեպտեմբերի 9-ի հանրահավաքի ժամանակ Հայ ազգային կոնգրեսը շրջանառության մեջ դրեց «սկսել ա՛» կարգախոսը:
ՀԱԿ Գյումրու տարածքային կառույցի պատասխանատու Աշոտ Զաքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Սկսել ա»-ն նշանակում է սահմանադրական հեղափոխություն. «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և այն, ինչի սկիզբը ազդարարվեց սեպտեմբերի 9-ին «սկսել ա» կարգախոսով, սահմանադրական հեղափոխություն է հիշեցնում: Հայաստանում սկսվել է սահմանադրական հեղափոխության գործընթաց»:
Զաքարյանը նկատեց, որ մեր հասարակության մեջ հեղափոխություն բառն ընկալվում է զինված գործողություններ, սակայն ՀԱԿ-ը միշտ ընդգծել է, որ իր համար իշխանության գալը գերնպատակ չէ, և իրենք իշխանության չեն հասնելու ցանկացած ճանապարհով:










































