ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն «Առաջին լրատվական»-ի անդրադարձել է սեպտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին։ Նրա գնահատմամբ խայտառակ էին հանրահավաքի և՛ բովանդակությունը, և հնչած ելույթները․ «Եվ եթե նախկինում փորձում էին խուսափել իրենց գործելաոճից, որը ես կարող եմ գնահատել գործակալական, հիմա արդեն կարծես թե չեն էլ թաքցնում և այդ մարդկանց բառապաշարը ուղիղ համահունչ է այլ երկրների կողմից հնչեցրած բառապաշարին և շահերին։ Իրենց համար ՀՀ գոյություն չունի, իրենք շրջանակ են, որոնք այլ երկրների թելադրած օրակարգն են Հայաստանում առաջ տանում»,-ասաց Պապոյանը։








































