Sunday, 14 06 2026
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
23:30
Fable 5-ը և Mythos 5-ը` միայն ամերիկացիների համար
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
23:10
ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները
Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ
22:50
Էլվիսը չի մոռացվել․ նրա երգերը նորից հնչում են
Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում
22:30
Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի վաղը․ Թրամփ
ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ
22:10
Ե՞րբ է լինելու ամենակարճ գիշերը
102-րդ ռազմաբազան կդառնար գոյաբանական սպառնալիք, եթե Ռուսաստանը Ուկրաինայում չջախջախվեր
21:50
100 Airbus A380 ինքնաթիռի զանգվածին համարժեք ամպ
Պուտինը չի ճանաչի ընտրության արդյունքները մեկ դեպքում՝ եթե փողոցում հայտնվի կրիտիկական զանգված
21:30
Ուրանում 1 օրը տևում է 21 տարի
Եթե ԲՀԿ-ն անցնի ԱԺ, գործադիրը կաղ բադի է նմանվելու. նոր ընտրությունների կարիք կառաջանա
21:09
Արիանա Գրանդեն ընդդեմ Սպիտակ տանը
Մերձավոր Արևելքի բարդ խճանկարում «հայաստանյան գուներանգ» կա՞
20:50
Արեգակի հզոր հարվածը վրիպել է․ Երկիրը խուսափել է գեոմագնիսական փոթորիկից
NASA-ն կկրի Prada. Տիեզերագնացների համար ստեղծվել է հագուստ
20:30
Mario-ի նոր ֆիլմը՝ 1 միլիարդանոց հաջողություն
20:20
Լոնդոնում շուտով կհայտնվեն ռոբոտաքսիներ
20:10
Նոր սկանդալ P. Diddy-ի շուրջ․ ռեփերին մեղադրում են անչափահասի նկատմամբ բռնության մեջ
20:00
OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին
19:50
Թեյլոր Սվիֆթը դարձել է ամենաերիտասարդ կինը, որն ընդգրկվել է Երգահանների փառքի սրահում
19:40
Volkswagen-ը զանգվածային կրճատումներ կիրականացնի
19:30
Երկրին մոտենում է գեոմագնիսական փոթորիկ
19:20
Մասկը ցանկանում է տիեզերքում ստեղծել 1 մլն AI-արբանյակներից բաղկացած ցանց
Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Զելենսկին երկրորդ անգամ կառաջադրվի նախագահի պաշտոնի համար, եթե պատերազմն այդ ժամանակ դեռ շարունակվի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել իր թեկնածությունը նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցելու համար, եթե դրանք անցկացվեն պատերազմի պայմաններում։ Այս մասին Զելենսկին հայտնել է պորտուգալական հանրային RTP հեռուստաընկերությանը հարցազրույցում։

«2024 թվականին, եթե պատերազմը շարունակվի, եթե ընտրություններ անցկացվեն, ես երբեք չեմ լքի իմ պետությունը։ Քանի որ ես Սահմանադրության երաշխավորն եմ, ես ցանկացած պարագայում պաշտպանում եմ այն», – ասել է նա։

2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար։

Սահմանադրության համաձայն՝ Ուկրաինայում հաջորդ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2023 թվականի աշնանը, իսկ նախագահականը՝ 2024 թվականի մարտին, սակայն Ուկրաինայի օրենսդրությունն ու Սահմանադրությունն արգելում են ընտրություններ անցկացնել ռազմական դրության պայմաններում։

Ինչպես նշում է BBC-ի ռուսական ծառայությունը, Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները բազմիցս ակնարկել են, որ կցանկանային, որ ընտրություններն անցկացվեն՝ չնայած պատերազմին։

Զելենսկին վերջերս տված հարցազրույցում ասել էր, որ ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ է առաջին հերթին փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, բացի այդ, կպահանջվի նաև լրացուցիչ ֆինանսավորում։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է լուծել անվտանգության խնդիրը, բացի այդ, արևմտյան երկրները պետք է օգնեն կազմակերպել միլիոնավոր փախստականների ընտրությունները եվրոպական և այլ երկրներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում