Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ նոր գումարման թուրքական խորհրդարանը չի վերականգնելու ավելի վաղ գոյություն ունեցած Իսրայելի հետ Միջխորհրդարանական բարեկամության խումբը։
Վերջինս գոյություն ուներ մի քանի տասնամյակ, նրա վերջին նախագահը իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներկայացուցիչ Նուրսունա Մեմեջանն էր։ Խումբը, սակայն, ինքնավերացվել է՝ որպես բողոքի նշան 2008 թվականի դեկտեմբերի վերջին Իսրայելի կողմից Գազայի հատվածի դեմ ռազմական գոծողությունների սկսման։
Թուրքիայի խորհրդարանի առաջին նիստը նշանակված է հոկտեմբերի 1-ին։ Եթե մինչ այդ թուրք-իսրայելական հարաբերությունները չկարգավորվեն, ապա ո՛չ իշխող, ո՛չ էլ ընդդիմադիր կուսակցությունները մտադիր չեն վերականգնել Միջխորհրդարանական խումբը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում առկա է 105 երկրների Միջխորհրդարանական բարեկամության խումբ։







































