Նավթը էժանանում է եվրագոտու պարտքային ճգնաժամի հնարավոր ուժեղացման և նավթի պահանջարկի անկման ֆոնի վրա:
Այսօր Նյու Յորքի New York Mercantile Exchange (NYMEX) ապրանքային բորսայում WTI (Light Sweet) մակնիշի նավթի գինը բարձրացել է 1.55 դոլարով (1.78%)` մինչև 85.69 $/բարել:
InterContinental Exchange Futures Europe (IСE Futures Europe) էլեկտրոնային բորսայում Brent մակնիշի նավթի գինը նվազել է 1.20 դոլարով (1.06%)` մինչև 111.57 $/բարել:







































