Sunday, 21 06 2026
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

Լիխտենշտեյնի արքայազնը և այլ առաջնորդներ պատրաստ են օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Արցախ

Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը և այլ առաջնորդներ պատրաստակամություն են հայտնել օդանավով մարդասիրական օգնություն տեղափոխել Լեռնային Ղարաբաղ:

Նորին Վսեմություն Լիխտենշտեյնի արքայազն Մայքլը պատրաստակամություն է հայտնել ղեկավարել մարդասիրական օգնության օդանավը դեպի պաշարված Լեռնային Ղարաբաղ (Արցախ) և լինել՝ Ազնավուր հիմնադրամի կողմից դեպի տարածաշրջան սնունդ և դեղորայք տեղափոխող օդանավում:

«Մենք՝ Impact Investing Solutions կազմակերպությունը Շվեյցարիայից, ովքեր համագործակում են այս մարդասիրական առաքելության իրականացման գործում, Նորին Վսեմություն արքայազն Մայքլը, աշխարհի այլ առաջնորդները, պետությունների ներկա և նախկին առաջնորդներ պատրաստ ենք անհրաժեշտ ավիափոխադրումներ կատարել Լեռնային Ղարաբաղ, որտեղ արդեն 8 ամսից ավելի է, ինչ 120.000 մարդ, այդ թվում՝ 30.000 երեխա, զրկված է սննդից և դեղորայքից»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական ավիափոխադրում կազմակերպելու կոչն առաջին անգամ հնչել է 2022 թվականի դեկտեմբերին մի խումբ համաշխարհային մարդասիրական առաջնորդների կողմից, ներառյալ՝ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեյմա Գբոուին, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար և առողջապահության նախկին նախարար Բեռնար Քուշները, կլիմայի և հավասարության քարոզարշավի մասնակից, Unilever-ի նախկին գործադիր տնօրեն Փոլ Պոլմանը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Զեդիլյոն և բազմաթիվ այլ մարդու իրավունքների պաշտպաններ և խաղաղության ակտիվիստներ:

Կազմակերպվում է միջազգային մարդասիրական ավիափոխադրում, որը սննդամթերք և առաջին անհրաժեշտության այլ իրեր կմատակարարի տեղի բնակչությանը և կտարհանի նրանց, ում կյանքին վտանգ է սպառնում։ Նրանց թվում են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի մի քանի հիվանդներ, որոնք ծանր վիճակում են և շտապ բժշկական օգնության կարիք ունեն, որը չի կարող պատշաճ կերպով տրամադրվել շրջափակման պատճառով։

«Միևնույն ժամանակ, մինչ ճանապարհը մնում է արգելափակված, մարդասիրական օդանավը պետք է օգնի տեղի բնակչությանը գոյատևել: Ստեփանակերտում արդեն գործում է օդանավակայան, որը կարող է օգտագործվել այդ նպատակով։ Այն միջազգային համայնքի կողմից լրացուցիչ ջանք չի պահանջի, բացառությամբ՝ օդային փոխադրումների պահպանումն ու անվտանգության ապահովումը:

Ներկայումս կոչ է արվել Պարենի համաշխարհային ծրագրին (WFP) և ԿԽՄԿ-ին՝ մոտ օրերս թռիչքը կազմակերպելու համար և Լիխտենշտեյնի արքայազնը պատրաստ է ղեկավարել առաջին մարդասիրական առաքելությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում