Նոյեմբերի 9-ի հայտարարությունից պարզվեց, որ երկու կողմ ջենթլմեն չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Մելիքյանի խոսքով՝ Ալիևը չեղարկում է սեփական ստորագրությունը, նենգ քաղաքականություն է․ «Ալիևին գուցե ճնշել են մութ անկյունում: Հայաստանը, եթե հովանավոր ունենար, նման վիճակում չէր հայտնվի: Կարող է գալ մի պահ, երբ ՌԴ-ի և Արևմուտքի շահերը կարող են համընկնել, բայց ոչ հօգուտ Հայաստանի: Հայաստանի և Արցախի դիրքն այնպիսին է, որ աշխարհաքաղաքական պրոյեկտներից ցանկացածի հաղթանակը կարող է մեզ բերել ցնցումներ: Ռուսական զորախումբը արցախյան օրենսդրության համաձայն պետք է կարգավիճակ ստանա և դա պետք է անի Արցախը: Եթե պետք լինի այդ հանդիպումը, ռուսները կասեն ու այդ հանդիպումը կլինի: Քանի դեռ Արցախի իշխանությունները մնում են անլեզու, խնդրագրերով արդյունք չեն ստանա»:








































