Էրդողանը երկու աթոռի վրա է նստած․ փորձում է Թուրքիային «պոկել» Արևմուտքից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի կանխատեսմամբ՝ սեպտեմբերի 4-ից հետո էլ զարգացումները կշարունակվեն․ «Սեպտեմբերի 4-ին հնարավոր է քննարկվի «Զանգեզուրի» միջանցքի հարցը: Թուրքիան փորձում է օգտվել իրավիճակից և առաջ տանել կոմունիկացիաների իր պատկերացրած ծրագիրը: «Զանգեզուրի միջանցք»-ի ծրագիրը ռուս-թուրքական չէ, թուրքական «Միջին միջանցք» ծրագիրն է: Հայաստանը չունի հակազդելու ռեսուրս, որ եթե ՌԴ-ն ցանկանա իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»:








































