Անցումային ազգային տնտեսության կազմում Լիբիայի ֆինանսների և նավթարդյունաբերության նախարար Ալի Թարխունին հայտարարել է, որ Լիբիայի նավթի արտադրության ծավալները մոտակա տարում պլանավորվում է վերադարձնել մինչպատերազմական մակարդակին:
Նավթի արտադրությունը «Սարիր» և «Միսլա» հանքերում կսկսվի սեպտեմբերի 12-ից կամ 13-ից:
«Երեքշաբթի կամ չորեքշաբթի մենք կսկենք նավթի արտադրությունը «Սարիր» և «Միսլա» հանքերում: Մենք նաև կսկսենք նավթի և գազի ստացումը «Էլ-Շարարա» և «Վաֆա» հանքերում»,- ասել է Թարխունին:
Նրա խոսքերով՝ նշված հանքերում աշխատանքների սկզբի միջև ընկած ժամանակահատվածը կկազմի ոչ ավելի, քան մի քանի օր:
Թարխունիի տեղեկացմամբ՝ 2-3 ամսվա ընթացքում նավթի արտադրությունը նշված հանքերում պետք է հասնի օրական 500-600 մլն բարելի: Մինչ Լիբիայի զինված հակամարտության սկիզբը արտադրվում էր օրական 1.6 մլն բարել նավթ:











































