Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով վերջին շրջանում գրանցված բռնությունների դեպքերին և խոսելով ընտանեկան բռնություններից, ընդգծեց, որ Եվրոպայում քիչ են ընտանեկան բռնության դեպքերը: Անձի ներսում առկա հոգեբանական պրոբլեմներով են բացատրվում ընտանեկան բռնությունները: Կանանցից վիրավորանքները, մանուկ հասակում ճնշվածությունը տեղափոխվում են ընտանիք: Անդրադառնալով մոր կողմից իր երկու երեխաներին սպանելու փաստին՝ հոգեբանն ասաց, որ դա նորմալ և տիպիկ երևույթ չէ, այլ կնոջ հոգեկան խանգարվածության արդյունք է։
Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն էլ, անդրադառնալով նույն դեպքին և դրան նայելով գրողի հայացքով, հավելեց, որ դրանք գալիս են մանկությունից: Այդ կնոջ պրոբլեմները շատ-շատ են։ Այդ կնոջ մոտ նորմայից շեղումներ են նկատվել ի սկզբանե։ Նա սթրես է տարել, քանի որ մեծացել է մանկատանը, նրա աչքի առաջ հայրացուն կացնահարել է մորը, ապա քաղաքացիական ամուսնություն ունեցել. այս ամենը, դրամատուրգի կարծիքով, սթրեսի աղբյուր է: Նրա խոսքով`ահավոր բան է կատարվել: «Հավատացած եմ, որ այդ կինը նորմալ վիճակում չէ, նրան այդ վիճակին է հասցրել հասարակության անտարբերությունը, ոչ միայն մանկական ֆոբիաները՚,- համոզված է Կարինե Խոդիկյանը:









































