Ալիևի ստեղծած «Արևմտյան Ադրբեջան» կառույցն իր բովանդակությամբ ու նպատակով արհեստական է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ իրավունքի խնդիր կարող է առաջանալ, եթե Հայաստանում լինեն ադրբեջանցիներ․ ««Արևմտյան Ադրբեջան»-ը լիովին արհեսական օրակարգ է հետապնդում, նպատակը Արցախի և ՀՀ նկատմամբ տարածքային հավակնություններն են: Ադրբեջանի կողմից պատմության զեղծարարություն է: Ադրբեջանի իշխանությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում կեղծ գիտական հիմքեր ստեղծելու համար: «Արևմտյան Ադրբեջան» կառույցը վերածվել է Ադրբեջանի երկրորդ ԱԳՆ-ի »:







































