Saturday, 04 07 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել

Մխիթարյանը չի վերադառնա, բայց կխոսի հավաքականի մասին

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի և Խորվաթիայի հետ հանդիպումներին ընդառաջ կրկին խոսվում է Միլանի «Ինտերի» կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի հավաքական վերադառնալու հնարավորության մասին։ «Կարծում եմ՝ Մխիթարյանը շուտ հեռացավ։ Նա դեռ կարող էր օգնել, հատկապես հիմա, երբ լավ երիտասարդ տղաներ են եկել ու լավ թիմ է հավաքվել։ Ճանաչելով Հենրիխին ու նրա կերպարը՝ վստահաբար կարող եմ ասել, որ նա չի վերադառնա։ Ինձ համար անակնկալ էր, երբ Մխիթարյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում, բայց մենք պետք է հարգենք նրա որոշումը։ Հենրիխը զգաց, որ ավարտելու ժամանակն է։ Ափսոս, որ Հայաստանում այլևս չկան նման մակարդակի ու որակավորման խաղացողներ։ Իհարկե, Հայաստանը կկարողանա խաղալ առանց Մխիթարյանի, խաղադաշտում կա 11 խաղացող։ Մխիթարյանի` հավաքականից հեռանալու հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Առանց նրա էլ ներկայիս թիմը կարող է շատ բանի համար պայքարել ու շատ լավ ֆուտբոլ խաղալ»,- Metaratings.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Վերջինիս դիտարկումների հետ կարելի է համաձայնվել։ Ինչ խոսք Մխիթարյանը կարող էր նոր թափ հաղորդեր Հայաստանի ներկայիս հավաքականին, բայց․․․։ Այս տարվա Մարտի 25-ին Երևանում կայացած Թուրքիայի դեմ խաղինց առաջ Proffootball.am-ին տված հարցազրույցում Մխիթարյանը մեկնաբանել էր հավաքական վերադառնալու վերաբերյալ խոսակցությունները։

«Արդյոք հավաքականի կազմում կանցկացնե՞մ 96-րդ խաղը․ կարծում եմ՝ ցավոք, ոչ։ Չեմ զղջում իմ որոշման համար։ Միշտ որոշումներս ընդունել եմ սառը գլխով և հանգիստ սրտով՝ չնայած, որ այդ որոշումը կայացնելը շատ դժվար է եղել։ Կարծում եմ՝ ավելի լավ է մեկ քայլ շուտ ավարտել կարիերադ, քան երկու քայլ ուշ։ Սա այն դեպքն էր, երբ զգացի, որ արդեն ժամանակն է։ Խնդիրների ու դետալների մասին մանրամասն կխոսեմ երևի ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, թեև բոլորին գուցե հիմա է հետաքրքիր։ Ավելի լավ կլինի խոսենք հետո։ Ամեն ինչ կբացատրեմ ու կպատմեմ։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ իմ երկրի ազգային հավաքականին հաջողություն մաղթելն է, որ հաջողության հասնեն ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ մնացած խաղերում։ Եկել է ժամանակը, որ նոր, երիտասարդ սերունդը պատասխանատվություն վերցնի և կարողանա ազգային հավաքականն իր ետևից տանել։ Տեսանք՝ վերջին խաղերը շատ դժվարությամբ ստացվեցին, բայց մարզչի գալով հուսամ ամեն ինչ կշտկվի, ու մեր տղաները շատ պատվով և պատասխանատվությամբ հանդես կգան»,- ասել էր Մխիթարյանը։ Վերջինիս կանպատեսումները կարծես իրականություն են դառնում։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին հաջողվել է շտկումներ կատարել, որի արդյունքում մեր գլխավոր թիմն այսօր ընտրական ենթախմբում երկրորդն է։ Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակներից հետո երկրպագուները կրկին հիշեցին Մխիթարյանին։ Մասնավորապես, սոցիալական ցանցերում քննարկման լայն առարկա էր դարձել Մխիթարյանի մեր ազգային հավաքականին շնորհավորել-չշնորհավորելու հարցը։

Ոմանք տարակուսել էին, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը չի շնորհավորել Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակների կապակցությամբ։ Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու առաջիկա 5 հանդիպումներում պետք է վաստակել առնվազն ևս 10 միավոր։ Վստահաբար կարող ենք ասել, Մխիթարյանի կամ այլ հայտնի անձանց շնորհավորանքը կարժեզրկվեր և շատ արագ կմոռացվեր, եթե մեր գլխավոր թիմը ձախողի ընտրական մրցափուլի առաջիկա հանդիպումներում։ 2021 թվականի գարնանը բոլորս էինք շնորհավորում միմյանց, երբ Հայաստանի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային երեք հանդիպումներում նույնքան հաղթանակ տարավ, 9 միավորով գլխավորելով ենթախմբի մրցաշարային աղյուսակը։

Իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո բոլորն են հիշում։ Մնացած 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 2 միավոր։ Հաշվի նստելով իրականության հետ պարզ և ընկալելի է դառնում Մխիթարյանի լռությունը Ուելսի և Լատվիայի նկատմամբ տարած հաղթանակներից հետո։ Չենք կասկածում, որ Մխիթարյանը ոչ միայն կշնորհավորի մեր ազգային թիմին, եթե հաջողվի նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Վստահաբար կարող ենք ասել, որ Մխիթարյանը չի վերադառնա հավաքական, բայց անպայման կխոսի հավաքականի մասին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում