Sunday, 21 06 2026
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը

ԱՍԵԱՆ-ի երկրները քննարկել են Հնդկաստանի և Չինաստանի տարածքով ռուսական հացահատիկ ներկրելու տարբերակը

Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները քննարկել են տարածաշրջանին ռուսական հացահատիկի մատակարարումների հնարավորությունը Հնդկաստանի և Չինաստանի տարածքով։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարար Զուլկիֆլի Հասանը, որը նախագահում է կազմակերպության երկրների էկոնոմիկայի նախարարների հանդիպմանը։

«Մենք քննարկեցինք ԱՍԵԱՆ-ի և Ռուսաստանի միջև առևտրաներդրումային համագործակցության իրականացումը, օրինակ՝ ԱՍԵԱՆ-Ռուսաստան սեմինարը էլեկտրոնային առևտրի վերաբերյալ, Ռուսաստանից գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումներն ԱՍԵԱՆ-ին», – մեջբերում է Detik հարթակը նրա խոսքը:

Հասանը նաև մեկնաբանել է ռուսական ցորենի ներկրման հնարավորությունը Չինաստանից և Հնդկաստանից։

«Այո, այժմ դա (խմբ․՝ Ռուսաստանից հացահատիկի ներմուծումը) հեշտ բան չէ… Մենք քննարկեցինք, որ եթե ցանկանում ենք պարզեցնել մատակարարումները, ապա կարող ենք անցնել Հնդկաստանով կամ Չինաստանով…: Որովհետև մենք Հնդկաստանի և Չինաստանի հետ խնդիրներ չունենք», – ասել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ տարածաշրջանում ցորենի պակաս չկա, և հնարավոր են նաև այլ երկրներից մատակարարումներ։

«Ուղղակիորեն (Ռուսաստանից) դժվար է (ներմուծել), բայց մենք ցորենի հետ կապված խնդիրներ չունենք: (Ցորեն) շատ կա Կանադայում, Ավստրալիայում, ԱՄՆ-ում, այնպես որ, խնդիրներ չկան», – հավելել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը:

ԱՍԵԱՆ-ի կազմի մեջ են մտնում Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիլիպինները, Բրունեյ Դարուսսալամը, Վիետնամը, Լաոսը, Մյանման, Կամբոջան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում