Երեխաների բռնության տեսանյութի հանրայնացումը շատ կարևոր էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Զոհրաբ Գևորգյանը:
Պատմաբանի խոսքով՝ տեսանյութը շոկ առաջացրեց հանրության մոտ, բայց հանրությունը պետք է արձագանքող լինի․ «Մեր հանրության մի մասը գերզգայուն է: Տանը նստած ինչ-որ մեկին Լինչի դատաստանի ենթարկելով՝ խնդիրը չի լուծվի: Պետք է մտածել երեխաների մասին, ոչ թե այդ կնոջ: Բռնության ենթարկված երեխաներին պետք է հանել շոկային վիճակից, բայց հանրության ռեակցիները դրան չեն նպաստում: Անհանգստացնող է կիզակետը, քանակական առումով Լինչի դատաստանը ավելի շատ էր, քան երեխաների ապագան: Մեր հանրությունը ցույց տվեց, որ ավելի շատ սիրում է կարճաժամկետ պարպումներ: Երբ հումանիտար ոլորտի աշխատողները լռում են, տուրք է տրվում ինքնամոռաց դատաստանի: Մենք առաջ գնացող հասարակություն չենք, անցյալի մեջ խարխափող ենք»:









































