Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին բուժելու են հնդկացի շամանները: Մի քանի ցեղերի մոգեր այցելել են Վենեսուելայի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայր: Նրանք լքել էին Ամազոնի ջունգլիները և հարյուրավոր կիլոմետրեր կտրելով` հասել Կարակաս, որպեսզի իրենց ծիւսակատարություններով օգնեն Չավեսին վերականգնվել քաղցկեղից հետո:
Չնայած նախօրեին Չավեսը հայտարարել էր, թե քաղցկեղը հաղթահարված է, այդուհանդերձ, չի հրաժարվել մոգերի ծառայությունից: Նա ընդունել է շամանների բերած նվերը` փետուրներից սարքված թագ և դրել գլխին:








































