Մեկնաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Աշխարհում յուրաքանչյուր պետություն իր շահն ունի, իր խնդիրն ունի, իր հոգսն ունի։ Ոչ ոք ուրիշի հարցը չի լուծելու, ուրիշի ցավով չի ապրել, չի ապրելու։
Հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը կախված է Հայաստանից ու Ադրբեջանից` հիմնված երկու երկրների միջև գոյություն ունեցող կոնյունկտուրայի, ռեսուրսների, հնարավորությունների, այլընտրանքների ու կարողությունների վրա։ Ելույթ, կոչ, հորդոր, սարկազմ, մտահոգություն, հոգեբանական աջակցություն, կամք, կորով, քաջություն, երազանք, արդարություն, իրավունք, ազգային ծրագիր ու նմանատիպ այլ երևույթներ աշխարհի քաղաքական քարտեզում չկան։









































