Saturday, 20 06 2026
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ
Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել
17:30
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Էական խափանում կարևորագույն պահին՝ ՄԱԿ ԱԽ նիստից ժամեր առաջ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տարածել է տեսանյութ և տեղեկություն, թե ինչպես են ադրբեջանական զինուժի զինծառայողները մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Այդպիսով Հայաստանի ՊՆ-ն հերքում է տեղեկությունը, որ տարածել էին ադրբեջանցիները, թե իբր կանխվել է հայկական զինուժի դիվերսիոն ներթափանցման փորձ: Դա իհարկե ադրբեջանական կողմի վաղուց հայտնի ձեռագիրն է, որ կիրառվում է մոլորված հայ զինծառայողների հանդեպ, կամ, երբ նրանք պարզապես առևանգում են հայ զինծառայողների, ինչպես եղավ ամիսներ առաջ: Այս անգամ իհարկե առևանգում չկա, բայց կան մի շարք հարցեր, թե ինչպես է հայաստանցի պահեստազորայինը, օրը ցերեկով մոլորվել և հայտնվել ադրբեջանական կողմում:

ՊՆ հաղորդագրությունը նշում է, որ քննվում են բոլոր հանգամանքները: Դա շատ կարևոր է, Ադրբեջանի կեղծիքին հակազդելուն հավասարազոր կարևորությամբ, որովհետև այստեղ խոաքը ուղիղ վերաբերում է Հայաստանի զինուժի կառավարման արդյունքին, ըստ այդմ՝ զինծառայողների և պետության անվտանգությանը: Ավելին, դեպքը տեղի է ունենում քաղաքական, և թերևս ռազմա-քաղաքական կարևորագույն պահին, երբ Հայաստանի դիմումի համաձայն կարևոր քննարկում է սպասվում ՄԱԿ անվտանգության խորհրդում, և, երբ հայտնի է, թե Ադրբեջանը որքան է շահագրգռված տապալել այդ քննարկումը, նենգափոխել դրա բովանդակությունը, բնույթը, նաև դիմել ընդհուպ շանտաժի: Ի վերջո, դրա ընդգծված  վկայությունը Բաքվի ԱԳՆ հայտարարությունն էր, սահմանին հայկական զինուժի իբրև թե կուտակման կեղծ տեղեկատվությամբ: Այդ ամենից հետո, Հայաստանի զինուժը թերևս պետք է լիներ զգոնության բարձրակետում, հետևաբար առնվազն ներկայիս պահին պետք է գործնականում բացառվեին այնպիսի միջադեպերը, ինչպիսին տեղի է ունեցել պահեստազորային Գ. Ո-ի հետ: Կարևորագույն մեխանիզնը խափանում է ունենում մի պահի, երբ դրա բացառումը ընդհուպ պետական անվտանգության օպերատիվ հարց է: Սա նշանակում է, որ առկա է կառավարման լրջագույն թերացում, խափանում, որը պետք է բացահայտվի շուտափույթ, և պետք է արվեն հրատապ հետևություններ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում