Ամերիկացի կամավորներ, ամուսիններ Դեյվ և Ջուդի Սմիթները, ովքեր Խաղաղության Կորպուսին անդամագրվելուց հետո երեք ամիս կամավորական աշխատանքներ են իրականացրել Նիգերում, այցելել են Հայաստան:
Ինչպես Star News-ին պատմել է Ջուդի Սմիթը, սա իրենց համար լավ հնարավորություն էր` ծանոթանալ նոր մշակույթի, լեզվի և հասարակության հետ:
Ամուսինները, ովքեր Աֆրիկայում կամավորական սկզբունքներով աշխատել են առողջապահության և դեղագործության ոլորտներում, Հայաստանում մտադիր են զբաղվել բոլորովին այլ գործունեությամբ: Ջուդի Սմիթը մեր երկրում ուսանողների հետ անգլերեն կպարապի, իսկ նրա ամուսինը` Դեյվը, կզբաղվի բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերով:
Ինչպես նշել է Ջուդի Սմիթը, Հայաստանում իրենք հանդիպել են 39 կամավորների հետ, ում տարիքը 22-ից մինչև 71-է, և ովքեր ունեն կամավորական աշխատանքի բավականին լուրջ փորձ:










































