Երևանի ավագանու ընտրությունների առանձնահատկությունը այն է, որ չկա բացահայտ ֆավորիտ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ ՀՀ իշխանության քաղաքականությունը միտված է նրան, որ հանկարծ մինչև սեպտեմբերի 17-ը լուրջ փոփոխություններ տեղի չունենան․ «Կան ընդդիմադիր ուժեր, որոնք Երևանի ընտրությունները դիտարկում են իշխանափոխության հնարավորություն: Հասարակության մոտ հակասական տրամադրություններ են, որոնք չեն խոստանում ընտրությունների հանգիստ ընթացք»:








































