Al-Jazeera-ն` հղում անելով սիրիացի ընդդիմադիրներին, տեղեկացնում է, որ Սիրիայի բանակային ստորաբաժանումները դասալիքների «որս» են սկսել: Երկրի հյուսիսարևելյան Ջաբալ Ալ-Զաուիյյա շրջանում կառավարական զորքերը գրավել են երկու եղբայրների առանձնատունը, ովքեր ավելի վաղ հրաժարվել էին բանակում ծառայությունից:
7 զրահամեքենա, 10 ռազմական ավտոմեքենա և մի քանի տանկ մտել են Իբլին գյուղը, որտեղ թաքնվում էին 7 դասալիքներ: Նրանցից 3-ը սպանվել են, 4-ը գերի են վերցվել:
Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի հեռուստատեսությամբ տեղեկացվել է այն մասին, որ Սիրիական բանակում դասալքություն չկա: Ապստամբները պարզապես հագնում են զինվորական համազգեստ և ստեղծում տպավորություն, թե բանակն անցել է ընդդիմադիրների կողմը:






































