Արցախի նախագահի ուղերձը բավականին շատ մեսիջ էր իր մեջ պարունակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Պատգամավորը շեշտեց՝ սա ոչ միայն հումանիտար աղետ է, այլ Ադրբեջանը կոնկրետ նպատակ է իրականացնում․ «Բաքուն է ստեղծել հումանիտար աղետը, բայց միջազգային հանրության առաջ փորձում են մեղմել այն: Արցախը որևէ ենթակառուցվածքով Ադրբեջանի հետ կապված չէ, ամբողջ զարկերակը ՀՀ հետ է»:









































