Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Ազգային երիտասարդական համաժողովը՝ Սփյուռքի երիտասարդներին Հայրենիքին կապելու օղակ. Սինանյանը ամփոփել է արդյունքները

Սփյուռքի երիտասարդների հայրենադարձությանը նպաստելու նպատակով ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը իրականցրել է Ազգային երիտասարդական համաժողովը:

ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ եթե Սփյուռքի երիտասարդները ընդունեն, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ իրենք ցանկանում են ապրել, նրանց ֆիզիկական հայրենադարձությունը կդառնա ժամանակի հարց:

«Նման համաժողով անցկացնելու միտքը առաջացել է նախորդ տարի «Համահայկական գագաթնաժողով»-ի ժամանակ, քանի որ, բնականաբար, այնտեղ օրակարգը չէր ձևավորվել երիտասարդական խնդիրների շուրջ: Նաև, հաշվի առնելով, որ այն անցկացվում էր հոկտեմբերին, բնական էր, որ երիտասարդական մի շարք կազմակերպություններ, ուսանողական միություններ հնարավորություն չունեին մասնակցելու: Այս մասով մի շարք առաջարկներ և բողոքներ լսեցինք մեր գագաթնաժողովի և տարբեր համայնքային այցերի ընթացքում, ինչի արդյունքում որոշեցինք և սկսեցինք համաժողովի աշխատանքները»,- այս մասին օգոստոսի 8-ին կայացած ասուլիսի ընթացքում ասաց Զարեհ Սինանյանը:

Նա ընդգծեց, որ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում, այդ թվում՝ օրակարգի մշակման և բանախոսների ընտրության գործընթացներում ներգրավված են եղել Հայաստանի և Սփյուռքի տարբեր շրջանակները ներկայացնող երիտասարդներ: Գրասենյակի փորձագետներից և 12 երկրների երիտասարդներից կազմված խորհրդատվական մարմինն ամիսներ շարունակ աշխատել է համաժողովի օրակարգային հարցերի մշակման ուղղությամբ:

«Արդյունքում՝ ունեցանք մի օրակարգ, որը շատ բազմազան էր՝ իր մեջ ներառելով ազգային անվտանգության խնդիրներից մինչև հայկական շահերի պաշտպանություն, կրթություն, մշակույթ, երիտասարդական կազմակերպությունների զարգացում, Հայաստան-Սփյուռք գործակցություն և այլն»,- նշեց Սինանյանը:

Համաժողովին մասնակցում էին ավելի քան 50 երկրներից 18-35 տարեկան 600 Սփյուռքահայ երիտասարդներ. համայնքային, գիտական, կրթական, մշակութային և այլ շրջանակներից ունեինք 20 մասնակիցներ Լեռնային Ղարաբաղից, ովքեր միացան առցանց, և 50 մասնակից Հայաստանից և մոտ 100 բանախոս 15 երկրներից:

«Մեր նպատակներից էր, ինչը, հույս ունեմ, իրագործվեց, որ կարողանայինք ավելի իրատեսական պատկերացում ստեղծել Հայաստանի այսօրվա խնդիրների և իրավիճակի մասին ու Սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնել Հայաստանում առկա հնարավորությունները: Միասին քննարկեցինք հայրենադարձության խնդիրներն ու հնարավորությունները, ապագա համագործակցությունների նոր ճանապարհները, ինչպես նաև համագործակցությունն Սփյուռքի տարբեր համայնքների երիտասարդների միջև: Ամեն ջանք գործադրեցինք, որպեսզի երիտասարդները կարողանան ձևավորել ավելի ցանցային համագործակցություն և՛ մեզ հետ, և՛ միմյանց միջև»,- հավաստեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

Սինանյանը նշեց, որ մոտ ապագայում ակնկալում են մասնակիցների կողմից նոր առաջարկներ, որոնք ծնվել են այս համաժողովից: Ինչպես նաև անցկացնելու են տարբեր երիտասարդական խմբերի հետ առցանց հանդիպումներ, որպեսզի նրանց կարծիքների հիման վրա կարողանան ճիշտ կողմնորոշվել հետագա անելիքների հարցում:

«Շատ դիմումներ ունենք մեր մասնակիցներից, որ նման համաժողովներ տեղի ունենան ամեն տարի: Սփյուռքի երիտասարդների ցանկությունը միշտ շատ մեծ է եղել՝ տարբեր ձևաչափերով աշխատել հանուն իրենց պատմական Հայրենիքի, բայց այս պահին՝ համաժողովից հետո, իրենք ավելի իրատեսական պատկերացում ունեն, թե ինչ կարելի է անել, և ինչ հնարավոր չէ անել»,- ասաց նա:

Սինանյանը նշեց, որ համաժողովի ընթացքում Սփյուռքի երիտասարդներին ամենահուզող հարցերից էին անվտանգային խնդիրները, որոնք քննարկվել են. «Դրանք արժանացան ամենաշատ ուշադրությանը. երիտասարդներին հուզում էր, թե իրենք ինչ ունեն անելու այս իրավիճակում, և մենք բոլորս ապագայում ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ գործուն քայլեր կտեսնենք»,- ընդգծեց Սինանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում