Կոտ դ՛Իվուարում ՄԱԿ-ի բենինցի խաղաղապահները անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ են կատարել: Ինչպես հայտնում է mignews.com-ը, այս մասին հայտնի է դարձել Wikileaks-ի որոշ հրապարակումներից հետո, որտեղ ասվում է այն մասին, որ 8 անչափահաս աղջիկներ հայտարարել են բենինցի խաղաղապահների հետ ունեցած սեռական հարաբերությունների մասին, ինչի դիմաց իրենք սնունդ են ստացել: Ավելին, երեխաների ծնողներն անձամբ են դրդել իրենց աղջիկներին սեռական կապի մեջ մտնել խաղաղապահների հետ, քանի որ վերջիններս խոստացել էին հոգ տանել և աշխատանք գտնել նրանց համար:
Ավելի ուշ ՄԱԿ-ը Բենինի իշխանություններից պահանջել էր պատժել անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություն կատարած 6 խաղաղապահներին և բարձրաստիճան 10 զինվորականներին:








































