Thursday, 25 06 2026
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Բորելին կոչ է արել վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու իրավունքները

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու եւ մարդու իրավունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել։ Այս մասին հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաեւ մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսեւորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության եւ վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի եւ կենսապայմանների վրա։ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաեւ հատուկ անդրադարձել են շրջափակման արդյունքում մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։

Նրանք Ադրբեջանին եւ խնդրում ներգրավված միջազգային դերակատարներին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված մարդասիրական օժանդակության ապահովումը։ Գրության հեղինակները Եվրոպական միությանն ու ողջ միջազգային հանրությանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել Արցախի շրջափակումը եւ պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Էկումենիկ գործիչները հույս եւ համոզմունք են հայտնել, որ կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցություններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ հանձնառության առկայությամբ, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքներին եւ հիմնարար ազատություններին՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի եւ Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւյալ հղմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում