Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՄԱԿ-ի ԱԽ-ում բաց քննարկման ժամանակ Հայաստանը հանդես եկավ խղճուկ զեկույցով։
Փլուզվող աշխարհակարգերի մասշտաբը, քննարկվող խոշորագույն հակամարտությունների և պատերազմների համատեքստը և ընդհանուր թիրախները չկարևորելով Հայաստանը Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի համար ծպտուն չհանեց ստեղծված իրավիճակում Ռուսաստանի ուղիղ մեղսակցության մասին։
Քանի դեռ Հայաստանը չունի համարձակություն իրավիճակի ուղղակի պատասխանատուի անունը միջազգային ատյաններում հնչեցնելու, քանի դեռ Հայաստանը զբաղված է արցախյան հակամարտության գործընթացում և գետնի Ռուսաստանի հանցավոր անգործությունը պարտակելով իրավիճակի բեկում չի լինելու։
Ստեղծված իրավիճակը անհնար է հաղթահարել եթե մենք վախից շարունակենք Զախարովայի նման անբարոյականի՝ Հայաստանի վարչապետի՝ իմա Հայաստանի հասցեին վիրավորական հայտարարությունններն անպատասխան թողնել։
Իրավիճակի հանգուցալուծման երկու ճանապարհ կա՝ մեկը ռազմական բալանսի վերականգնումն է, մյուսը՝ Հայաստանի ռազմավարական շրջադարձը։ Առաջինը այս պահին անհնար է, մյուսը, այո, ռիսկային։ Բայց ստեղծված իրականությունը, հեռանկարը ևս ծայրաստիճան ռիսկեր է պարունակում, և դժվար է գնահատել՝ մեր իրավիճակն է ավելի ռիսկային ու վտանգավոր, թե՞ այն սպառնալիքները, որոնք առաջ կգան, եթե Հայաստանը գնա արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխության։
Այսպես կամ այնպես որոշումը դուք եք կայացնելու, միայն մի
խնդրանք՝ այսպիսի բովանդակությամբ ՄԱԿ ԱԽ-ում Արցախյան խնդրով քննարկում մի պահանջեք։ Եթե վախից պարալիզված՝ կեսճշմարտություններ ասելով այսքանն եք համարձակվում խոսել աշխարհի առաջ, եթե անկարող եք իրերն իրենց անունով կոչել, ի վիճակի չեք միջազգային հանրության հետ շիտակ, բաց ու անկաշկանդ խոսել, որ առնվազը 2020-ից սկսած Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մեծագույն դավադրություն է գործի դրվել և, որի առաջն առնելու համար գործնական աջակցություն է պետք միջազգային հանրությունից, մի՛ դիմեք ՄԱԿ ԱԽ-ին, մի ծեծեք միջազգային կազմակերպությունների դռները, գնացեք ձեր չարաբաստիկ արձակուրդը վայելեք։
P.S.
Ասեք ճշմարտությունը, բաց տեքստով մեր ժողովրդին ասեք, որ Արցախում մեր հայրենակիցներին սովամահության հասցնելով Ռուսաստանը հստակ պահանջներ է դրել Երևանի առաջ։
Ասեք, պատմեք ռուսների, թուրքերի և ադրբեջանցիների համատեղ պլանների մասին։ Ասեք, որ դա նույնիսկ Հայաստանի պետականազրկումը չէ, դա նույնիսկ միութենական պետության մաս դառնալը չէ։ Ասեք, ազնվորեն խոսեք, ի սեր Աստծո։











































