Ուկրաինան ցանկանում է աշնանը գլոբալ խաղաղության գագաթնաժողով անցկացնել: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է դիվանագիտական հաստատությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինան այժմ ունի հինգ ուղենիշ, որոնցից գլխավորը խաղաղության բանաձեւի իրականացումն է։
Ինչպես նշել է Զելենսկին, այս շաբաթ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում կկայանա պետությունների ղեկավարների խորհրդականների և արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների հանդիպումը, որին կմասնակցի գրեթե 40 երկիր։
Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ առաջին նման հանդիպումը կայացել է Կոպենհագենում։
«Երրորդ քայլը կլինի խաղաղության գլոբալ գագաթնաժողովի կազմակերպումը։ Մենք աշխատում ենք, որպեսզի դա տեղի ունենա այս աշնանը»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի մյուս առաջնահերթությունների թվում Զելենսկին նշել է զենքն ու պատժամիջոցները:










































