Թուրքիան առաջարկում է Մոսկվային գործարք՝ Զանգեզուրի միջանցքի զիջում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Թուրքագետի խոսքով՝ այն, ինչ առաջ է քաշում Թուրքիան՝ նախապայմաններ են հայ-թուրքական գործընթացում․ «Հայաստանն իր կարմիր գծերը պետք է պահպանի, որպեսզի չկորցնենք մեր սուվերեն իրավունքը: Թուրքիայի համար կարևոր է, որ Զանգեզուրի միջանցքը լինի կամ թուրքական, կամ միջազգային հսկողության տակ»:









































