Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ Ռուսաստանը հրթիռային հարձակում է իրականացրել Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա։ Նրանց տեղեկություններով՝ հրթիռը խոցել է բազմահարկ բնակելի տուն և ուսումնական հաստատություն, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։
Իշխանությունները մտավախություն ունեն, որ փլատակների տակ դեռ մարդիկ կան։
Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են։ Հրշեջները փորձում են մարել կրակը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Յուրի Իգնատի խոսքով՝ Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է քաղաքին։