Երեկ՝ հուլիսի 27-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:40-ի սահմաններում Պռոշյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Range Rover Sport, Mercedes S560, Lexus GX 460, Volkwagen Jetta, Mitsubishi Pajero և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել:
Վթարի փաստով ՊԾ Երևանի քաղաքի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ մի քանի ավտոմեքենաներ եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված: