Սեպտեմբերի 4-ից 10 ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 230 անգամ:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1200 կրակոց:
Չնայած թշնամու ակտիվությանը՝ ՊԲ դիրքապահները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահությունը: