Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որոշմամբ յուրահատուկ փոփոխություն կարող է տեղի ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում. առաջատար միջնորդի գործառույթները Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևից կարող են անցնել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Այս մասին գործակալությանը հայտնել է նրա տարածաշրջանային դիվանագիտական աղբյուրը։
Վերջինս նշել է, որ Մադրիդյան սկզբունքների իրագործման փոխարեն, կարող են գործի դրվել «խաղաղության հարկադրման» միջազգային նոր մեխանիզմներ։ Դրանց թվում նշվում է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ Լեռնային Ղարաբաղի տարածքում «ՄԱԿ-ի ենթամանդատային տարածքի» ձևավորումը, որին հաջորդելու է վիճելի տարածքում միջազգային խաղաղապահների տեղակայումը։











































