Իլոն Մասկը Forbes ամսագրի վարկածով բարձրացել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի առաջին հորիզոնական։ Աղբյուրի տվյալներով՝ Մասկի կարողությունն աճել է 4,2 մլրդ դոլարով և այժմ գնահատվում է 240,7 մլրդ դոլար։
LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն իջել է երկրորդ հորիզոնական, նրա կարողությունը գնահատվում է 234,6 մլրդ դոլար։
Նրանց հաջորդում է Amazon Corporation-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Oracle Corporation-ի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի Լարի Էլիսոնը չորրորդն է, իսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը եզրափակում է մոլորակի ամենահարուստ մարդկանց հնգյակը։