ԱՄՆ-ը կարող է նոր տնտեսական հարկադրանքի միջոցներ հայտարարել Ղրղզստանի դեմ՝ ի պատասխան այս շաբաթվա ընթացքում Ռուսաստան ենթադրյալ տեխնոլոգիական և ռազմական առաքումների։ Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ WP-ի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է պատժամիջոցներ մշակել Բիշքեկի նկատմամբ՝ «ամերիկացի և եվրոպացի բազմաթիվ դիվանագետների մի քանի ամիս անպտուղ այցերից հետո»։
Նրանք չեն հստակեցրել, թե կոնկրետ ինչի հետ կարող է բախվել Ղրղզստանը, սակայն հիշեցրել են, որ Վաշինգտոնը նախկինում պատժամիջոցներ է սահմանել ղրղզական ընկերությունների դեմ՝ մասնավորապես ներառելով դրանք սև ցուցակներում։