Որպես համազգային խնդիրներով մտահոգ մարդ մտածել եմ՝ ուր կարող եմ առավելագույնը տալ իմ ազգին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը:
Հովսեփյանի խոսքով՝ Սփյուռքում բարոյահոգեբանական անկում է․ «Պարտությունից հետո գալիս են վեհ գաղափարները, երազանքները, բայց այսօր այն չկա: Պարտությունը ընդունելու ճիգ է, որը պետք չէ: Իրադրությունը այնպիսին է, որ պարտավորված ենք որոշ իրողությունների հետ հաշվի նստել: Պարտությունը ժամանակավոր է, այդ ամենից դուրս գալու գաղափարական ճիգ է պետք: Պետք է հասկանալ, որ ժողովուրդները երազանքներով ու իդեալներով են արարում»: