ԱՄՆ վարչակազմին ու Կոնգրեսին մեր պատգամը հստակ է՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ և դադարեցնել զենքի մատակարարումը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ Հայ դատի հանձնախմբի աշխատանքը կշարունակվի Սենատում․ «Բարեփոխումները հետաձգվել են․Մեզնից շարունակական աշխատանք է պահանջվում․ երկու փուլ ունենք: Մեր աշխատանքները ի նպաստ Արցախի են»: