Տարօրինակ է, որ աշխարհաքաղաքական խնդիրը ընդդիմությունը ներքաղաքական հարց է դարձնում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:
Հակոբ Մովսեսը կարծում է, որ ընդդիմությունը կարող էր տարողունակ, միջազգային իրավունքներին համահունչ քայլեր հուշեր իշխանությանը․ «Որքան էլ քողարկվի արցախյան խնդրով, ընդդիմության նպատակը մեկն է: Ընդդիմությունն ամեն առիթ օգտագործում է, որ հասնի նպատակին՝ դա իշխանության վերազավթումն է»:






































