Ուկրաինայի առաջնության 9-րդ տուրում Դոնեցկի «Շախտյոր»-ը «Դոնբաս արենա» մարզադաշտում ջախջախիչ 5:1 հաշվով պարտության մատնեց 7-րդ հորիզոնականում ընթացող «Վոլին»-ին: Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիկ Մխիթարյանը ոչ միայն մասնակցեց ամբողջ խաղին, այլև լավագույնը ճանաչվեց «Հանքափորներ»-ի կազմում: Չնայած Հենրիկը գոլի հեղինակ չդարձավ, նա չափազանց հաջող հանդիպում անցկացրեց ու արժանիորեն ճանաչվեց լավագույնը:
«Շախտյոր»-ի կազմում գոլերի հեղինակներ դարձան Ադրիանոն (18, 37 ր.), Էդուարդոն (27 ր.), Ժադսոնը (33 ր.), Կոստան (84 ր.): Հյուրերի միակ գոլը խփեց Մայկոնը (52 ր.):









































