Ընտրություններից առաջ ակնհայտ էր, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը երկու այլընտրանք ուներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի խոսքով՝ Թուրքիայի քաղաքականության մեջ լինելու են տատանումներ․ «Պուտինի Անկարա այցից և Էրդողանի հետ հանդիպումից հետո նոր զարգացումներ կլինեն: Պուտինը պատրաստվում է լուրջ խոսակցության էրդողանի հետ: Էրդողանը վերադառնում է Արևմուտքի հետ այն հարաբերություններին, որն ունեցել է»:
Նավասարդյանը կարծում է, որ ստանալով Արևմուտքից դրական ազդակներ, Թուրքիան հայ-ադրբեջանական հարաբերություններում կիրականցնի այն քաղաքականությունը, որն ուներ վերջերս․ «ՀՀ դիվանագիտությունը պետք է լուրջ ջանքեր գործադրի, ԱՄՆ-ի և ԵՄ օրակարգերը պետք է համընկնեն մեր մոտեցումների հետ, միայն այդպես հնարավոր կլինի չեզոքացնել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումը ՀՀ նկատմամբ»:









































