Հուլիսի 11-ին այցելել եմ ՊՆ N զորամաս և հետևել զինծառայողների ատեստավորման քննություններին:
Այցի ընթացքում զինծառայողները քննություններ էին հանձնում ֆիզիկական պատրաստություն առարկայից:
Զրուցելով քննական հանձնաժողովի անդամների հետ՝ հետաքրքրվել եմ քննությունների ընթացքով և հանձնարարականներ տվել՝ ատեստավորման գործընթացը պատշաճ և անաչառ անցկացնելու համար:
Հուլիսի 10-ից ԶՈՒ մի շարք զորամասերի զինծառայողների համար մեկնարկել են ատեստավորման քննությունները:








































