Ավստրիան խստացնում է հակակոռուպցիոն օրենսդրությունը:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, բարեփոխումը նախատեսում է քրեական պատասխանատվություն այն քաղաքական գործիչների համար, ովքեր ընտրություններում հաղթել են կաշառքի շնորհիվ։
Համապատասխան փոփոխություններն արդեն հաստատվել են Ավստրիայի խորհրդարանի կողմից եւ նոր օրենսդրությունն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Այն նախատեսում է ազատազրկում այն քաղաքական գործիչների համար, ովքեր «մանդատ են գնում»։
«Transference International»-ը նշում է, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները բավարար չեն։ Նրանց խոսքով, չնայած խստացված օրենքներին, այն կազմակերպությունները, որոնք կապված են պետական պաշտոնյաների հետ, դեռ հնարավոր է նվիրատվություններ ստանան։
Ավստրիայում հակակոռուպցիոն օրենսդրության խստացումը որոշել են այսպես կոչված Իբիցագեյթից հետո: Սկանդալը կապված է Ավստրիայի նախկին փոխկանցլեր Քրիստիան Շտրախեի հետ, ով Իբիցա կղզում նկարահանված թաքնված տեսանյութում խոստացել էր պետական պայմանագրեր կնքել որպես ռուս օլիգարխի դուստր ներկայացված կնոջ՝ ընտրություններում նրա աջակցության դիմաց:
Տեսանյութի հրապարակումից հետո Շտրախեն պայմանական ազատազրկման է դատապարտվել, իսկ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը ստիպված է եղել հրաժարական տալ։ Կուրցի դեմ սուտ մատնության մեղադրանքով հետաքննությունը դեռ շարունակվում է։








































