Միջանցք տերմինը Արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ մեգանախագծերի պարագայում դարձել է միջազգային տերմին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Նելլի Մինասյանը:
Թուրքագետի խոսքով` «միջանցք» բառի ներքո մանիպուլյացիա է տեղի ունենում, որից փորձում է օգտվել թուրք-ադրբեջանական տանդեմը. «Միջին միջանցքը կարևորություն կբերի այն երկրներին, որոնք այդ ճանապարհի մաս կդառնան, ՀՀ համար զարգացման հեռանկարներ կբացվեն: Եթե Հայաստանը մինչև վերջ դիմադրի, և ծրագիրը կյանքի կոչվի առանց մեր սուվերենությունը զիջելու, ապա կդառնանք կարևոր երկիր: Բազմաշերտ գործընթացներ են. ՌԴ-ն ձգտում է հասնել միջանցքի վերահսկողությանը»:







































