Sunday, 14 06 2026
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը

Նիկոլ Փաշինյանի ելույթը Ազատության հրապարակում

Օգոստոսի 26-ին ՀԱԿ-իշխանություն երկխոսության առկախումից հետո թե՛ հասարակությունը, թե՛ իշխանությունը սպասում էին սեպտեմբերի 9-ի Կոնգրեսի հանրահավաքին՝ հասկանալու համար, թե ՀԱԿ-ը ինչ քաղաքականություն է առաջիկայում որդեգրելու: Րոպեներ առաջ տրվեց ՀԱԿ-ի սպասված հանրահավաքի մեկնարկը: ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ազդարարելով հանրահավքի բացումը, իր խոսքում դիմելով ՀՀ հպարտ քաղաքացիներին՝ ասաց.

«Ընդամենը 74 օր գոյատևեց քաղբանտարկյալ չունենալու հանգամանքը: Օգոստոսի 9-ին 7 քաղաքացիներ կրկին խոշտանգվում էին ոստիկանության բաժանմունքում: Իշխանությունը այլ լեզու չունի: Ոստիկանության բաժանմունքում ամեն օր ծեծվում և խոշտանգվում են ՀՀ քաղաքացիներ:

Միայն ՀՀ քաղաքապետարանի շնորհիվ հարյուրավոր քաղաքացիներ զրկվում են հանապազօրյա հացից՝ կրպակների ապամոնտաժման արդյունքում: Հայաստանը իր հույսը կարող է դնել իր վրա: Հայաստանի բանակը վերածվում է սեփական զինվորին խժռող մեքենայի:

«ՀՀ բանակի զինվորները հարաբերվում են ոչ թե զինվորական կանոնակարգով, այլ հանցավոր հրամանակարգով: Հայոց բանակը ոչ թե զինվոր, այլ կթու կով է հրամանատարի կողմից: Հավաքի ինքդ քեզ պսեվդո գեներալ: Եկել ես, որ մեր երեխաներին հանձնես թափթփուկների՞ն, ուրեմն եկել է քո գնալու ժամանակը»,- ավելացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև ասաց, որ հարկային մարմինները ճնշում են հարկատուներին, հրամանատարները՝ զինվորներին, պատգամավորը՝ ընտրողին, ուսուցիչը՝ աշակերտին, բոլորը խոշտանգում են բոլորին, որովհետև հայրենիքը քաղաքացու ատելությանը արժանացնելու պիղծ խնդիր են դրել իրենց առաջ:

Նրա խոսքերով, սա նշանակում է մեկ բան, որ Հայաստանում նշանակված է հեղափոխական իրավիճակ, և ժողովուրդը պետք է լուծի իշխանության խնդիրը: «Հեղափոխությունը կենսական անհրաժեշտություն է: Կոչ եմ անում յուրաքանչյուրին, կոչ եմ անում, կոչ եմ անում, կոչ եմ անում պատրաստվել հեղափոխության, և հենց հիմա դա էլ անում ենք: Այն ունի իրականություն դառնալու շանս»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ 24 ժամ նշանակեց հեռանալու համար, իսկ 500 հազարանոց հանրահավաքի բանաձևն է՝ 1+1, 1+1, 1+1, 1+1… ՀՀ ճակատագիրը կախված է 1 մարդուց, և այդ 1 մարդը դու ես, և այսպես շարունակ: Իսկ հաջորդ հանրահավաքին կտրվի հաղթական հանրահավաքի մեկնարկը:

ՀԱԿ հանրահավաքի ժամանակ, խոսելով ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձևի նախագծի վերաբերյալ՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վեհաժողովը համարում է, որ հաշվի առնելով համաներումը, երկխոսությունը, 2008թ. դեպքերի քննությանը նոր թափ հողորդելը հիմք է, որ կարելի է Մարտի 1-ի էջը փակել: Սա Դավիթ Հարությունյանի և Պրեսկոտի գրած նախագիծն է:

Նրա խոսքերով՝ էջը կհամարվի փակված, երբ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կկանգնեն արդարադատության առաջ և իրենց պատիժը կկրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում