Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Ինչո՞վ է հույս տվել կամ հավատ ներշնչել 120 հազար հայի տեռորի ենթարկող Ադրբեջանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հավատում են, հույս ունեն, որ արցախահայությունը կարող է անվտանգ և պաշտպանված ապրել Ադրբեջանում: Ասել, որ դեսպանի այդ հավատն ու հույսը իրականությունից բավականին հեռու են, կնշանակի չասել ոչինչ: Չգիտե՞ դեսպան Քվինը այն քաղաքականության մասին, որ իրականացնում է Ադրբեջանը: Նա չի՞ լսել 44-օրյա պատերազմի, դրա ընթացքում քաղաքացիական անձանց հանդեպ կատարված վայրագությունների, ընդամենն օրեր առաջ Արցախի պաշտպանական դիրքերի ուղղությամբ սադրանքի և չորս զոհերի մասին, չի՞ լսում Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի հայտարարությունները: Հազիվ թե նա լինի այդ ամենից անտեղյակ: Ուրեմն ո՞րն է հույսի կամ հավատի հիմքը, որ Արցախի հայությունը Ադրբեջանի կազմում կապրի պաշտպանված, անվտանգ: Հենց այս պահին Ադրբեջանը Արցախը ենթարկում է լիակատար շրջափակման, անջատել է գազը, էլեկտրաէներգիան: Այդպե՞ս է արցախցին լինելու պաշտպանված ու անվտանգ:

Պարզ չէ՞, որ Արցախ Ադրբեջանի կազմում հնարավոր չէ, դա նշանակում է հայաթափված Արցախ: Եվ, երբ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայության հասցեին սպառնալիքներն ու շանտաժը՝ ամենաբարձր մակարդակով, ու շարունակում է Արցախը ենթարկել շրջափակման ու ագրեսիայի, պարզապես անթույլատրելի է հայտարարել Ադրբեջանի կազմում արցախահայության պաշտպանված և անվտանգ լինելու հեռանկարին հավատալու մասին, որովհետև դա  գործնականում դառնում է խրախուսանք Ադրբեջանի քաղաքականությանը: Ստացվում է, որ՝ ոչ թե Բաքուն է պատասխանատու իր այդ քաղաքականության համար, այլ արցախցիներն են մեղավոր, որ չեն հավատում և վստահում Բաքվի հավաստիացումներին, ու այդ պատճառով էլ Ադրբեջանը դիմում է ագրեսիվ քաղաքականության:

Ինչ խոսք, դիվանագետը այդպես չի ասում, բայց, ներկայիս իրականության պայմաններում Ադրբեջանի կազմում Արցախի հայության պաշտպանվածության մասին հույս և հավատ արտահայտելը այլ բան չէ, քան հենց այն, ինչ նկարագրեցի: 120 հազար մարդ ենթարկվում է հոգեբանական, ռազմական, տնտեսական, քաղաքական ահաբեկության ու շանտաժի, ընդ որում բացահայտ, անթաքույց շանտաժի, արդեն ավելի քան կես տարի: Եթե Ադրբեջանի հանդեպ չկա հստակ ու հասցեական դատապարտում և պատժամիջոցների սպառնալիք, ապա գոնե պետք չէ, որ լինի տողատակային խրախուսանք, անկախ՝ կամա, թե ակամա խրախուսանքի մասին է խոսքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում