Կառավարության երեկվա որոշման համաձայն`Երևանի քաղաքապետի առաջարկությամբ Երևանի օրն այս տարի կնշվի սեպտեմբերի 21-ին:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների հանրային կապերի գրասենյակից տեղեկացրին, որ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը և նկատի առնելով, որ 2011թ. սեպտեմբերի 21-ին նշվում է ՀՀ անկախության 20-րդ տարեդարձը՝ կառավարությունը որոշեց «բացառության կարգով նշել սեպտեմբերի 21-ին»:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի մամլո խոսնակ Շուշան Սարդարյանն էլ իր հերթին ընդգծեց, որ որոշման` «բացառության կարգով» ընդունումը վերաբերում է միայն այս տարվան` ընդգծելով, որ որոշման հեղինակը ոչ թե քաղաքապետն է, այլ կառավարությունը:
Նկատենք, որ 2005-ից սկսած` Երևանի օրը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը:









































