ՌԴ-ում իրադարձությունները վկայում են խորը քաղաքական և ռազմական ճգնաժամի մասին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում կոնֆլիկտը խորը արմատներ ունի․ պատվիրատու և կատարող հարաբերությունների տիրույթում է․ «Պուտինը և Շոյգուն Վագներին դրել են այնպիսի պայմանների առաջ, որ խռովությունն անխուսափելի էր: Հուլիսի 1-ին Պրիգոժինը կորցնելու էր իր կառավարումը Վագների նկատմամբ: Այս խռովությունը ցույց տվեց՝ ՌԴ-ում որևէ մեկը պատրաստ չէ պաշտպանել Պուտինին»:










































