Tuesday, 23 06 2026
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
07:30
Մունդիալ-2026. Մեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց Կատարին
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը

Հայտնի է՝ որքան կառաջադիմի Հայաստանը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 9 մրցավեճերում չհաղթելուց հետո 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում պարտության մատնեց Ուելսին և Լատվիային։ Հիշեցնենք, որ հունիսի 16-ին մերոնք Քարդիֆում 4։2 հաշվով առավելության էին հասել ուելսցիների, իսկ երեք օր անց Երևանում՝ 2։1 հաշվով լատվիացիների նկատմամբ։ ՖԻՖԱ-ն դեռևս չի թարմացրել դասակարգման աղյուսակը և Հայաստանի հավաքականը շարունակում է մնալ 97-րդ հորիզոնականում։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը ուսումնասիրող Football-ranking պարբերականի միջոցով սակայն կարելի է հասկանալ որքան է առաջադիմելու մեր հավաքականը։ Եվ այսպես, վերջին երկու հանդիպումներում հաղթելու շնրոհիվ Հայաստանի վարկանիշային միավորները կավելանան 28․52-ով հասնելով 1250․60-ի։ Հայաստանի ազգային թիմը կառաջադիմի միանգամից 7 հորիզոնականով հանգրվանելով 90-րդ տեղում։ Մեր առաջիկա մրցակիցներից Թուրքիայի հավաքականի վարկանիշային միավորներն կավելանան 18․76-ով ինչի արդյունքում թուրքերը կառաջադիմեն 2 կետով և տեղ կզբաղեցնեն 41-րդ հորիզոնականում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրական փուլի վերջին երկու խաղում ևս 100 տոկոսանոց արդյունք էին գրանցել։ Այս հավաքականը հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթել էր Լատվիային, այնուհետև սեփական հարկի տակ 2։0 հաշվով առավելության հասել Ուելսի նկատմամբ։ Խորվաթիայի հավաքականը, որը բաց էր թողել ընտրական փուլի հունիսին տեղի ունեցած հանդիպումները կառաջադիմի մեկ աստիճանով հայտնվելով 6-րդ հորիզոնականում։ Խորվաթների վարկանիշային միավորները կավելանան 28․52-ով։ Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Խորվաթիան 4։2 հաշվով հաղթել էր Նիդերլանդներին, իսկ եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում զիջել Իսպանիայի հավաքականին։ Հայաստանից և Թուրքիայից կրած պարտությունների հետևանքով Ուելսի ազգային թիմի վականիշային միավորները կնվազեն 32․92-ով։ Այս անհաջողություններից հետո բրիտանական հավաքականը կնահանաջի միանգանմից 9 տեղով հանգրվանելով 35-րդ հորիզոնականով։ Վերջին անհաջող հանդիպումների հետևանքով երկու հորիզոնականով կնահանջի Լատվիան հայտվելով 134-րդ տեղում։ Ընտրական մրցաշարում վերջին երեք խաղում նույնքան հաղթանակ տանելու շնորհիվ զգալի վերելք է գրանցել Ղազախստանի ազգային թիմը առաջադիմելով 9 տեղով։ Ղազախները տեղ կզբաղեցնեն 103-րդ հորիզոնականում։ Ընտրական մրցաշարում Ղազախստանը պարտության էին մատնել Դանիային, Սան Մարինոյին և Հյուսիսային Իռլանդիային։ H խմբում այս հավաքականը 9 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի նաև առաջին տեղում գտնվող Ֆինլանդիան, որը սակայն առավելություն ունի խփած և բաց թողած գնդակների հաշվարկում։

Հարևան երկրների հավաքականներից Ադրբեջանը կառաջադիմի 2 տեղով և կլինի 122-րդը։ Վրաստանի ազգային թիմը նահանջելով մեկ կետով տեղ կզբաղեցնի 78-րդ հորիզոնականում։ Իրանը առաջադիմելով երկու տեղով կհայտնվի 22-րդ հորիզոնականում։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը կշարունակի գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան։ Ֆրանսիան կլինի երկրորդը, իսկ Բրազիլիան՝ 3-րդը է։ Վերջինի կհաջորդեն համապատասխանաբար Անգլիան, Բելգիան, Խորվաթիան, Նիդերլանդերը, Իտալիան, Պորտուգալիան և Իսպանին։

Ինչևէ, Հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականն անց է կացնելու սեպտեմբերի 8-ին և 11-ին։ Թուրքիայի դեմ արտագնա խաղից հետո մերոնք Երևանում կհյուրընկալեն Խորվաթիային։ Առաջիկա հանդիպումները ըստ էության կարող են վճռորոշ լինել մեզ համար ենթախմբում 1-2-րդ տեղերի համար պայքարում։ Նշենք, որ տարածաշրջանի կտրվածքով ԵՎրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունք ցույց են տվել Հայաստանի և Թուրքիայի ազգային թիմերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում