Ուկրաինայի հակահարձակումն ընթանում է ոչ այնքան արագ, որքան ցանկալի կլիներ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական դիվանագիտության հիմնադրամի տնօրեն Անտոն Նայչուկը:
Նայչուկի խոսքով` կան լավ նախադրյալներ. ուկրաինացի զինվորը կռվում է ամեն մի մետր հողի համար:
Նայչուկը նաև հույս հայտնեց, որ Ուկրաինան շուտափույթ կլուծի Հայաստանում դեսպան նշանակելու հարցը. «Ուկրաինայի հայ համայնքը կարող է մեծ ներդրում ունենալ Կիև-Երևան հարաբերություններում»:









































