Հերթական մուսուլմանական երկիրը, որտեղ կուղարկվեն ամերիկան զորքեր, կլինի Քուվեյթը: Վերջնական որոշում դեռ չի ընդունվել, սակայն հենց այս տարբերակի կողմնակից է Բարաք Օբամայի աշխատակազմը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վաշինգտոնում եկել են եզրակացության, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո այնտեղ իրավիճակը կարող է կտրուկ սրվել: Ուստի Բաղդադի կառավարությանն օգնելու համար սահմանափակ թվով զորամիավորում կտեղակայվի հարևան Քուվեյթում: Ակնկալվում է, որ, ամենայն հավանականությամբ, 5 հազար զինվորական այնուամեայնիվ կմնա Իրաքում: Նրանք կշարունակեն մարզել այդ երկրի բանակը, որն իր որակական հատկանիշներով գտնվում է վատ վիճակում: Օրինակ՝ պարզվել է, որ իրաքցիները նույնիսկ չեն կարողանում տանկ վարել:








































