Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի շրջանակներում ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը և «Փոքր ձեռներեցների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը խոսեցին Երևանի առևտրական տաղավարների և կրպակների ապամոնտաժման մասին:
Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց. «Քաղաքապետարանի կողմից ներկայացվել է Երևան քաղաքի կրպակների և տաղավարների հստակ պատկերը: Ըստ հայեցակարգի՝ այս պահի դրությամբ Երևանում կա 2800 կրպակ և տաղավար, միայն 41 փողոցներում ապամոնտաժման պետք է ենթարկվեն 243 տաղավար, որից 18-ը չեն գործում, 225 գործողներից 106-ը չունեն պետական գրանցում, նշված թվից միայն 33-ն են, որ գործում են օրինական դաշտում:
Մեր խմբակցության դիրքորոշումը հետևյալն է՝ ավելի լավ է 100-ը ունենան 100 խանութ, քան մեկը՝ 100 խանութ»:












































